Հայաստանի և Ռուսաստանի միացյալ ռազմական խմբավորման հրամանատարը գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանն է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես «Ռեգնումի» հայտնի ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը «Փաստին» հավաստիացրեց, ՀՀ և ՌԴ միացյալ ռազմական խմբավորման շրջանակներում Ռուսաստանը ոչ մի հսկողության իրավունք չի ստանում Հայաստանի ԶՈւ նկատմամբ:
Խմբավորման մեջ են մտնում Անդրկովկասում ՌԴ 102–րդ ռազմաբազան և ՀՀ ԶՈւ 4–րդ բանակային կորպուսը: Հրամանատարն է գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանը, ով թշնամու` ՀՀ տարածք ներխուժելու դեպքում իրավունք ունի հրամաններ տալ 102–րդ ռազմաբազայի և հայկական 4–րդ բանակային կորպուսի զինվորականներին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: