Նեթանյահուն ցրել է Իսրայելի ռազմական կաբինետը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ ռազմական կաբինետը, որը ստեղծվել է հոկտեմբերի 11-ին՝ ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի դեմ ռազմական արշավները կառավարելու համար, պաշտոնապես լուծարվել է: Այս մասին The Times of Israel-ին հայտնել են վարչապետի գրասենյակից։
Նեթանյահուն մանրամասնել է, որ ռազմական կաբինետի ստեղծումը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Բենի Գանցի հետ կոալիցիոն համաձայնագրի մի մասն էր, բայց նրա հրաժարականից հետո այն այլևս չի լինի:
«Գանցի հեռանալուց հետո այն այլևս չի լինի»,- հավելել է վարչապետը։