Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով. Ավինյան
![Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով. Ավինյան](/timthumb.php?src=disc/10-06-24/73a114323eea470c7b3cdb45da621b30.jpg&w=780)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երևանը շարունակում է քաղաքի մարդկանց ու հյուրերին մատուցել բարձրարժեք արվեստ:
Այս քաղաքականության մասն է կազմում նաև «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումը:
Այս օրերին, աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը մայրաքաղաքում է ՝ այսօր «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալու նպատակով:
Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ աշխարհահռչակ ջութակահարին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: