Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երևան քաղաքում 2023 թվականի ընթաքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան:
Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատաքները: Գործընթացն իրականացվելու է նաև այս տարի և հետևողականորեն շարունակվելու է:
Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի:
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին: