Իրանցի երգչուհի Գուգուշի եւ Սիրուշոյի հանդիպումը՝ Երեւանում (վիդեո)
Իրանցի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Գուգուշը երեկ ժամանել է Հայաստան: Այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նա հանդես կգա մեծ մենահամերգով:
Մինչ այդ, նա արդեն հասցրել է հանդիպել լրագրողների հետ, որոնց հետ զրույցի ընթացքում նրան անակնկալ այցելել են հոր լավագույն ընկերը՝ Թեհրանում հայտնի հայազգի երգիչ Գուգուշ (Գուրգեն) Վանաքին, ում պատվին երգչուհին տարիներ առաջ ընտրել է իր բեմական կեղծանունը, եւ երգչուհի Լիլիթ Կարապետյանը՝ որդու հետ:
Բայց Գուգուշի երեւանյան հանդիպումներն այդքանвվ չեն ավարտվել: Երեկոյան նա հանդիպում է ունեցել Սիրուշոյի հետ. երգչուհիները միասին գինի են խմել:
Մանրամասները՝ տեսանյութում: