ԵՄ-ն ցանկանում է պաշտպանական գործընկերության ցանց ստեղծել ամբողջ աշխարհում. բոլոր ցանկացողներին հրավիրում ենք. Բորել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը մտադիր է պաշտպանական համաձայնագրերի ցանց ստեղծել երրորդ երկրների հետ և կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին միանալ դրան, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ բացելով Բրյուսելի Շումանի ֆորումը, որը նվիրված է անվտանգության խնդիրներին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Սպառնալիքների ծավալը մեծանում է: Մենք պետք է ընդլայնենք մեր համագործակցության համակարգը՝ ստեղծելով նոր գործընկերություններ պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Ես հենց նոր ստորագրեցի երկու նորը՝ Մոլդովայի և Նորվեգիայի հետ: Մենք պատրաստում ենք ևս վեցը: Եվ ես հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մեզ հետ պաշտպանական համագործակցության զարգացմամբ, քանի որ մենք ցանկանում ենք ստեղծել պաշտպանական գործընկերության ցանց ամբողջ աշխարհում»,- ասել է Բորելը։
Իր ելույթում արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է արագորեն դառնալ «համաշխարհային հարթակում պաշտպանական և անվտանգության ոլորտի ունակ խաղացող»։
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը նշել է, որ աշխարհում աճող լարվածության պայմաններում «բացարձակապես ամեն ինչ սկսում է օգտագործվել որպես զենք»։