Լուի Բոնոն կայցելի Բաքու
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Պետդեպի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնո հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը հղումով, նախատեսվում է քննարկել «Միացյալ Նահանգների աջակցությունը խաղաղ գործընթացին և կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու ուղիները»:
«Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին», - հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից։
Հիշեցնենք, որ նախօրեին Բոնոն գտնվում էր Երևանում, որտեղ քաղաքական բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ է անցկացրել։