Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ
Ամիօ բանկը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել են համագործակցության հուշագիր:
Հուշագրի շրջանակներում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու հնարավորություն:
Ամիօ ժամանակաշրջանը բարեգործական ծրագիր է, որը ներդրումներ է կատարում երիտասարդների ապագայում՝ գիտակցելով, որ թեև կրթությունը ժամանակատար է, այն նաև հնարավորությունների և հաջողությունների հասնելու կարևորագույն ուղին է:
Այս համագործակցությունը ոչ միայն կթեթևացնի ուսանողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը, այլ նաև կխրախուսի նրանց ձգտել գերազանցության իրենց բոլոր նպատակներում:
Ամիօ ժամանակաշրջանը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է ուսանողների համար։
Հիշեցնենք, որ Ամիօ բանկն իրականացնում է իր առաջին բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի բարձր առաջադիմությամբ մինչև 25 ուսանողների կտրվի կրթավճար:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Amio Era-ի ինստագրամյան էջում՝ https://bit.ly/4duSLKi
Կրթությունը հնարավորություն է…
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: