Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տանզանիայի դրոշով Mohammad-Z նավը խորտակվել է Սև ծովում։ Այս մասին հայտնում է Ռումինիայի ծովային վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 4:00-ի սահմաններում, և կենտրոնի աշխատակիցներն անմիջապես տարածք են ուղարկել «Արտեմիս» և «Ապոլոն» նավերը: Դեպքի վայր է մեկնել նաև սահմանապահ ոստիկանության երկու նավ և մոտակայքում գտնվող երկու առևտրական նավեր։
Mohammad-Z-ի անձնակազմը բաղկացած է եղել 11 հոգուց՝ ինը սիրիացի և երկու Եգիպտոսի քաղաքացի, ասվում է հաղորդագրության մեջ։ Նրանցից ութին փրկել է «Միշել» առևտրային նավը, որն ամենամոտն է եղել աղետի վայրին։ Անձնակազմի մյուս երեք անդամի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ռումինիայի ծովային վարչությունից նշում են, որ աղետի պատճառները դեռ հայտնի չեն: Հանգամանքները պարզելու համար հետաքննություն կիրականացվի: