Բացառիկ Մանրամասներ ու Բացառիկ Լուսանկարներ Օրենքով Գող Մայիս Կարապետյանի (Մայիս Կիրովականսկի) կյանքից
«Օրենքով գող» Մայիս Կարապետյանը ծնվել է 1969 թ.-ին Վանաձորում (Կիրովական):
Առաջին անգամ ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել 14 տարեկանում՝ խանութի գողության փորձի համար և կանգնեցվում է հաշվառման:
15 տարեկանում Մայիսը ձերբակալվում է գողության համար և դատարանի կողմից դատապարտվում է 2 տարի ազատազրկման: Արդեն կալանավայրում Կարապետյանը ուժեղ բնավորության գծեր է ցուցադրում և հարգանք է ձեռք բերում երիտասարդ գողերի շրջանում:
2 տարվա պատիժը կրելուց հետո Կարապետյանի վերադառնում է հայրենի Կիրովական:
Հետագայում Մայիսը նույնպես դատապարտվում է մի քանի անգամ:
1994թ.-ին հին սերունդի հայ «օրենքով գողերը» որոշում են իրենց փոխարինող գտնել և Մայիս Կարապետյանին «օրենքով գող» են թագադրում: Դրանից հետո Մայիսի հեղինակությունը քրեական աշխարհում շարունակում է աճել:
Մոսկվայում Կարապետյանն ուներ իր հանցախումբը, որը զբաղվում էր դրամաշորթությամբ և տարբեր առևտրային կենտրոնների վերահսկողությամբ:
2001թ.-ին հուլիսի 26-ին Կարապետյանը Մոսկվայում դուրս է գալիս Բոլշայա Բրոննայա փողոցում գտնվող ռեստորանից և մոտենում մեքենային: Այդ պահին քիլերը ատրճանակից կրակ է արձակում Կարապետյանի վրա: Մայիսը տապալվում է գետնին և երբ քիլերը ցանկանում է ավարտին հասցնել սպանությունը, Կարապետյանի թիկնապահը նետվում է դեպի մեքենայում գտնվող զենքը, սակայն քիլերը հասցնում է կրակահերթ արձակել գետնին տապալված Կարապետյանի ուղղությամբ և սպանել նրան:
Ոստիկանները դեպքի վայրում 8 փամփուշտ են հայտնաբերում: Կարապետյանի սպանությունը մինչև օրս բացահայտված չէ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Օragir.info.am-ը: