Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը
Ամիօ բանկի ժպիտն արդեն ավելի մոտ է Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներին. Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը:
Մենք ուրախ ենք, որ Շենգավիթ համայնքում ու հարակից տարածքներում բնակվող մեր հաճախորդներն այսուհետ կունենան հնարավորություն սպասարկվելու առավել ժամանակակից և ընկերական միջավայրում:
ՙԲանկն առաջին անգամ թողարկել է պարտատոմսեր, որն ի տարբերություն ավանդի, ավելի գրավիչ և իրացվելի ներդրումային գործիք է, որը թույլ է տալիս հաճախորդին ցանկացած պահի մինչև մարման ժամկետը վաճառել իր պարտատոմսը՝ առանց կորցնելու կուտակված տոկոսագումարները՚,- ասել է Սոֆյա Մաճկալյանը:
Բանկի Արտաշիսյան մասնաճյուղի բացմանը ներկա էր նաև Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:
ՙՑանկանում եմ շնորհավորել մեր գործընկերներին և նշել, որ վերջերս Հայաստանում առաջին անգամ հենց Ամիօ բանկի հետ ենք թողարկել Amio Visa Business Signature քարտերը, որոնք բիզնես հաճախորդների համար նախատեսված ամենաբարձրակարգ քարտերն են՚,- ասել է Դիանա Կիգուրաձեն:
Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը գտնվում է Արտաշիսյան 84/2 հասցեում:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից