ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցությունը Հայաստանի համար շահավետ է։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքերը «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. Կազանֆորում»-ի ընթացքում։
«Ես Հայաստանի ղեկավարության փոխարեն չեմ կարող որոշել, թե ինչ են ուզում անել ապագայում, ինչ շահերով են առաջնորդվում, սակայն այն, որ սա փոխշահավետ գործընթաց է և նախագիծ, վիճակագրորեն հաստատվում է տարբեր ցուցանիշներով՝ Հայաստանի տնտեսության աճով, ապրանքաարտադրական համագործակցության հոսքերում նրա ներգրավվածությամբ»,- նշել է փոխնախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Երևանը դուրս կգա ԵԱՏՄ-ից։