«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը
Քիչ առաջ ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին, որոնք խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Երազ» այգու խաչմերուկում:
Հիշեցնենք, որ «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամները երեկվանից անհնազանդության ակցիաներ են կազմակերպում Երևանի տարբեր հատվածներում:
Ի դեպ, հենց նոր տեղեկացանք, որ բերման ենթարկվածներից մի քանիսը վնասվածքներ են ստացել և շտապօգնության մեքենա է ժամանել ոստիկանության բաժին: