Հազարավոր ռոբոտների պարը մտել է Գինեսի ռեկորդների գիրք
Չինաստանի Գուանչժոու քաղաքում տեղի ունեցավ 1069 Wltoys F8 Dobi ռոբոտների սինքրոն պար: Հաջողությունն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ռոբոտների մասսայական պար:
Չինաստանի Գուանչժոու քաղաքում տեղի ունեցավ սինքրոն պար, որն իրականացվել էր 1069 Wltoys F8 Dobi-ի մարդ-ռոբոտների կողմից: Հաջողությունն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ռոբոտային մեքենաների մեջ առավելագույն պար:
Dobi-ն WL Intelligent Technology- ի կողմից ստեղծված ռոբոտ խաղալիք է: Այն ունի բավականաչափ ճկուն 17 «հոդեր», որոնք կատարում են մի շարք շարժումներ։ Ռոբոտի հասակը 47.3 սմ է, իսկ քաշը` 2.15 կգ: Չինաստանում Dobi-ն վաճառվում է 320 դոլարով: