Թուրքիայում մեղրամիսն անցկացրած զույգը խիստ դժգոհ է․ առնետ՝ սառնարանում, կեղտոտ սենյակներ և ցածրորակ սպասարկում ,,տեսանյութ,,
Ամերիկացի այս զույգի երազանքն է եղել իրենց հարսանիքն ու մեղրամիսն անցկացնել միջերկրական ավանդույթներով հարուստ որևէ երկրում։ Բայց հյուրանոցի սառնարանում խլվլացող առնետ հայտնաբերելուց հետո նրանց վաղեմի երազանքը վերածվեց իսկական մղձավանջի։Առնետի առկայությունը Մարկ և Աբի Թորնթոններին հանդիպած խնդիրներից միայն մեկն էր,-հաղորդում է Daily Mail-ը։ Նրանք իրենց հանգիստն անցկացնում էին Թուրքիայի Օլյուդենիզ քաղաքի հյուրանոցներից մեկում, որտեղի աշխատակիցները, զույգի պնդմամբ, իրենց հյուրերից մեկին շատ կոպտորեն են սպասարկել, իսկ հյուրանոցի սենյակն ուղղակի գարշելի տեսք ուներ․ շուրջբոլորն աղբ էր։ Նրանք նաև պատմել են, որ հյուրանոցի սնունդի մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ այն ուղղակի ենթակա չէր սպառման։