Հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի մասին ֆիլմ կնկարահանվի

Կ․ Պոլսի Հայոց Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նախօրեին ընդունել է բեմադրիչներ Էլա Յալչընին եւ Ալեն Փերդեճին, ովքեր նախաձեռնել են աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող «Մերհաբա» վերնագրով կինոնկարի նկարահանման աշխատանքները։ Այս մասին գրրում է «Արեւելքը»։
Նախաձեռնությանը մասնակցում է նաեւ Հարություն Գուրանը։ Հանդիպման ընթացքումը բեմադրիչները ներկայացրել են նախագիծն ու խնդրել Սահակ պատրիարքի օրհնությունը։
Սահակ պատրիարքն էլ ուրախություն է հայտնել այցելության համար եւ ընդգծել այն մեծ ավանդը, որ ունեցել է Արա Գյուլերը։ Նա նաեւ իր գնահատանքն է հայտնել նախաձեռնությանը եւ մաղթել, որ նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի։