Սպանության փորձ Վանաձորում. Քննչական վարչության շենքի առաջ դանակահարել են քննիչին
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 29-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության շենքի դիմաց Վանաձորի բնակիչ Արայիկ Մուրադյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահան Այվազյանի կրծքավանդակի ձախ հատվածին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Այվազյանը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, ով այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում