«Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ
Քիչ առաջ Past.am-ին հայտնի դարձավ, որ մաքսային մարմինները Միհրան Պողոսյանի հետ առնչություն ունեցող անձանց ընկերությունների ներկրած բանանի արկղերը շարել են արևի տակ` իբր ստուգելու նպատակով, սակայն նպատակը առավել քան ակնհայտ է` փչացնել ամբողջ խմբաքանակը, պատճառել խոշոր նյութական վնաս, խոչընդոտել քաղաքականապես ակտիվացած Պողոսյանի գործունեությանը։
Երեկ էլ մամուլում հավաստի տեղեկություններ էին շրջանառվել, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Միհրան Պողոսյանի Հայոց համազգային միասնություն կուսակցության գրասենյակում և նրա հետ առնչություն ունեցող կազմակերպություններում: Առանց որևէ բացատրության առգրավվում են տեխնիկան ու համակարգիչները:
Ավելին, հայտնի դարձավ, որ կազմակերպություններից մեկի տնօրենը ձերբակալվել է:
Իշխանությունների այս «ակտիվությունը» կապված է Միհրան Պողոսյանի քաղաքական գործունեության, մասնավորապես՝ վերջին օրերին նրա կոչով կազմակերպված քաղաքացիական անհնազանդության գործողությունների հետ, որոնց մասնակցեցին մեծ թվով համակիրներ ու համաքաղաքացիներ: