Առյուծների և նրանց խնամակալի՝ 7 տարի անց հանդիպումը պատկերող տեսանյութը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)
Շվեյցարիայի կենդանաբանական այգիներից մեկում տեսանյութ է նկարահանվել, որը հրապարակվելուց հետո անմիջապես հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում և գրավել նրանց սրտերը:
Տեսանյութում պատկերված է երկու մեծ էգ առյուծի և կնոջ հանդիպումը, որը 7 տարի առաջ պահել է նրանց իր տանը և կերակրել նրանց ձեռքով: Կնոջը տեսնելուն պես կենդանիները վազելով հասել են դարպասի մոտ: Առյուծներին բաց են թողել կնոջ մոտ, և նրանք սկսել են արտահայտել իրենց ամբողջ ուրախությունը՝ ցատկելով և դիմացի թաթերը դնելով կնոջ ուսերին:
Կինն ուրախությամբ գրկել է առյուծներին, և նրանք ընտանի կենդանիների պես լիզել են նրա դեմքը:
Կնոջ խոսքով՝ երբ առյուծները շատ են մեծացել, ինքը փոխանցել է նրանց կենդանաբանական այգուն:
The Mirror-ի հաղորդմամբ՝ այդ պահից ի վեր կինն առաջին անգամ է այցելել մեծացած կենդանիներին: