Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Հասարակություն

Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ամփոփիչ ժողովը։ Այն այս տարի հոբելյանական էր՝ նվիրված «Ֆասթ»-ի կայացման և զարգացման 30-ամյակին։

Ժողովին մասնակցում էին «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանը, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը, «Ֆասթ Կրեդիտ Մեծ Բրիտանիա» ՍՊԸ գործադիր տնօրեն Արթուր Ասատրյանը, «Ֆասթ Կրեդիտ Հնդկաստան» ՍՊԸ գործադիր տնօրեն Աշոտ Առուշանյանը, պաշտոնատար այլ անձինք և աշխատակազմի ներկայացուցիչներ։

Բացման ելույթով հանդես է եկել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանը: Շնորհավորելով հոբելյանի առթիվ և ամփոփելով «Ֆասթ Կրեդիտ»-ից մինչև «Ֆասթ Բանկ» 30-ամյա էվոլյուցիան՝ Վահե Բադալյանն ընդգծել է, որ «Ֆասթ Բանկ»-ն այսօր իր հաստատուն տեղն ունի Հայաստանի Հանրապետության ֆինանսաբանկային համակարգում։ Վահե Բադալյանն անդրադարձել է առաջիկա 3 տարվա ծրագրերին և նշել, որ «Ֆասթ Բանկ»-ը շարունակելու է թե՛ մասնաճյուղերի քանակի ավելացման, թե՛ վարկային պորտֆելի մեծացման, թե՛ սպասարկման որակի բարելավման, թե՛ կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ նպատակ ունենալով ամրապնդել իր տեղը Հայաստանի լավագույն բանկերի շարքում։

«Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ։ Մեր երազանքը «Ֆասթ Բանկ»-ը համաշխարհային հայկական բանկ դարձնելն է, որը ներկայացված կլինի աշխարհի տասնյակ երկրներում և կլինի լավագույնների շարքում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ և հաջողություն եմ մաղթում մեզ այս երազանքի իրականացման ճանապարհին», - ասել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Վահե Բադալյանը։

Հաջորդիվ ելույթ է ունեցել «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը՝ անդրադառնալով կազմակերպության 2023 թվականի գործունեության արդյունքներին և զարգացման ծրագրերին։ Նա ընդգծել է, որ «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն շարունակել է հաճախորդամետ քաղաքականությունը, որի շրջանակում ֆինանսական արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրվել են նոր ու հարմարավետ ծառայություններ, բարելավվել են արդեն իսկ գործողները: Ռոման Բադալյանը նշել է, որ դա դեռ սկիզբն է, և առաջիկայում լայնածավալ ծրագրեր են իրականացվելու․ աշխատանքները, մասնավորապես, ծավալվելու են բիզնեսի աշխարհագրության ընդլայնման, Fast Ticket-ի ձևաչափի վերափոխման և Fast Power ծառայության գործարկման ուղղություններով։

Ելույթներով են հանդես եկել նաև «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները՝ ներկայացնելով 2023 թվականի հիմնական արդյունքները և 2024 թվականի անելիքները։ Անդրադարձ է եղել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում իրականացված գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշներին։ Նշվել է, որ Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է 60 տոկոսով,  մասնաճյուղերի թիվը՝ 3-ով, այժմ առկա է 33 մասնաճյուղ։ 2023 թվականից «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն նաև վիրտուալ մասնաճյուղ ունի Fastexverse մետատիրույթում, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանի բանկային համակարգում, և որտեղ կարելի է ստանալ ֆինանսական խորհրդատվություն։ Ուկրաինայում բացվել է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ առաջին մասնաճյուղը, «Ֆասթ Կրեդիտ»-ի ևս երկու նոր մասնաճյուղ է հիմնվել Մեծ Բրիտանիայում, ընդլայնվել է Անգլիայում գործող FJewellery ոսկերչական զարդերի ցանցը և գործունեության շրջանակը։ Նախաձեռնվել է Հնդկաստանում վարկային կազմակերպության արտոնագիր ստանալու և գործունեություն սկսելու գործընթաց, առաջիկայում քայլեր կձեռնարկվեն վճարահաշվարկային կազմակերպության արտոնագիր ստանալու ուղղությամբ։ Զեկուցվել է նաև թվային բանկինգի և ֆինթեք լուծումների ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

Խոսնակների ելույթներին հաջորդել է պարգևատրման արարողությունը։ Աշխատանքային  բարձր կատարողականի համար «Ֆասթ Բանկ» ՓԲԸ մի շարք մասնաճյուղեր և աշխատակիցներ արժանացել են պատվոգրերի և FTN-ների։

Միջոցառումը եզրափակվել է «Բոհեմ» քառյակի կատարումներով և հանդիսավոր ընդունելությամբ։