Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Արևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը

Բրյուսելում նետված 300 ու մի քիչ միլիոնանոց ողորմությունը ծանրագույն հարված էր Հայաստանի իշխանության համար: Լայնորեն թմբկահարված ու փչված հանդիպումը միանգամից փսկեց՝ ի ցույց դնելով արևմտյան սպասումների ողջ սնանկությունը: Իշխանություններն, ըստ երևույթին, այս ֆիասկոյի հոտը գլխանց առել էին, ու պատահական չէր հանդիպմանը նախորդած օրերին մի շարք իշխանավորների՝ սպասումների նշաձողն իջեցնելու հանրային փորձերը: Բայց արդեն ուշ էր, և ֆիասկոն կայացավ: Ինչպես հայտնի վեպում է ասվում՝ ինչպիսի՛ հարված դասականի կողմից: Բայց հարվածը միայն իշխանությանը չհասցվեց, այլև, գուցե և ավելի ծանր, կամ նույնիսկ մահացու՝ իրենց «եվրոպամետ» հռչակած մարդ-կուսակցություններին, որոնք, ի տարբերություն իշխանությունների, նույնիսկ վերը ասված նշաձող իջեցնելու փորձերը չարեցին, այլև «գազ էին տալիս» մինչև վերջին րոպեն:

Այսպիսով, Արևմուտքը ոչ միայն իշխանությունների ու նրանց գլխավորի գինը հրապարակեց, այլև այդ իշխանությունների փոխարինողի դերին հավակնող «արևմտամետների»: Ինչո՞ւ: Տեղեկատվության պակասը ենթադրությունների դաշտ է բացում: Իշխանություններին այսպես դաժանորեն «քցելու» պատճառ կարելի է ենթադրել, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ու զինակիցների կողմից արևմտյան պատվերների ակնհայտ «թերակատարումը» (ռուսները ոչ միայն Հայաստանից չեն հանվել, այլև արդեն Ղարաբաղում, Սյունիքում ու Տավուշում են, Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և այլն): 

Բրյուսելյան հիասթափությունից հետո նրանք փորձում էին արևմտյան դեսպանատներում ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, և այդ կենտրոններից նրանց բացատրել են, որ ակնհայտ է փաշինյանական իշխանության պիտանիության ժամկետի ավարտը: Ամերիկացիներն ի տարբերություն մեր ոգևորված «արևմտամոլների» գիտակցում են, որ տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունեն Ռուսաստանն ու Իրանը, և այդքան դյուրին չի լինելու նրանց հետ պայքարը տարածաշրջանի համար, հատկապես Հայաստանում ունեցած նման «դաշնակիցներով»: Խորհրդանշական ու հետն էլ մաս-մաս խոստացված գումարը քաղաքականության ու դիվանագիտության լեզվով նշանակում է՝ «հեռացող» Փաշինյանի հետ անիմաստ է հեռանկարային ծրագրեր իրականացնել: Իսկ նրա թիմը խիստ խոցելի է. մի մասը վտանգի դեպքում անմիջապես կլքի նրան, մի զգալի հատված էլ՝ արևմուտքի համար կասկածելի անձինք են, որոնք, ըստ իրենց աղբյուրների, ներդրված են իքս ժամի իքս գործողության համար: 
Իսկ «արևմտամետ» մարդ-կուսակցություննե՞րը: Նրա՞նց ինչու «քցեցին»: Սրանց հայտարարություններին, հրապարակումներին, կեցվածքին ու պահվածքին ուշադիր հետևողը միանգամից կհասկանա, որ գործ ունի քաղաքական մտածողության, ինտելեկտի, վերլուծականության ու հանրային իմիջի ամենացածրագույն աստիճանի հետ: Իսկ Արևմուտքն, անկասկած, ուշադիր հետևող է և հասկացել է, որ սրանց վրա խաղադրույք անելով՝ անխուսափելիորեն տանուլ է տալու: Միանգամից և ամեն ինչ: Այսինքն՝ իր հարավկովկասյան մեծ խաղը: 
Արևմուտքը համոզվել է, որ սրանց քաղաքական կերպարը պարզապես անվանարկում է արևմտականության գաղափարը: Ուստի և բացահայտեց, որ այս մարդ-կուսակցություններին Նիկոլի իշխանության փոխարինող ու տարածաշրջանային դերակատարներ չի տեսնում: Կարելի է ենթադրել, որ իշխանությունները սովոր մանիպուլյացիաներով որոշ ժամանակ անց կմարսեն Բրյուսելյան ֆիասկոն, բայց թե «արևմտամետներն», իրենց կասկածելի կարողություններով, ինչպե՞ս են մարսելու և մարսելո՞ւ են, արդյոք, դժվար է ասել:

Հակոբ Սերոբյան