40 աստիճան շոգին, խցանումներով իմ մեքենայով եմ այլ հիվանդանոց հասցրել. «Շենգավիթ» ԲԿ-ում նորածին է մահացել
News.am-ը գրում է.
Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում օրեր առաջ 10 օրական երեխա է մահացել:
NEWS.am-ին մահացած փոքրիկի հայրը՝ Ավետիք Թովմասյանը, պատմեց, որ հղիության ընթացքում կինը որեւէ խնդիր չի ունեցել, հսկող բժշկուհին՝ Հասմիկ Անդրեասյանը, իրենց մշտապես վստահեցրել է, թե անհանգստանալու կարիք չկա:
«3-րդ երեխաս է եղել, ոչ ասել են, որ խնդիր է լինելու, ոչ դոպլերի են ուղարկում, բայց պիտի անեին, թեկուզ կասկած էլ չունենային: Օգոստոսի 13-ին կինս ցավեր է ունեցել, 7 ամսական հղիություն էր, տեղափոխել ենք հիվանդանոց, երեկոյան բժիշկներն ինձ ասում են՝ վիճակը լավ չի, արյունահոսություն կա, իջեցնում են սոնոգրաֆիայի, բժիշկն ասում է, թե պրոբլեմ չկա, կարող է մինչեւ 9 ամսական ձգել, հետո վերեւ են բարձրացնում, բժշկուհին որոշում է անմիջապես կեսարյան հատում անել»,- պատմեց Ավետիք Թովմասյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում