Մեր միակ հույսն ու ապավենը դուք եք, հայրենիքին նվիրված զավակներ մեծացնելու ձեր բացառիկ շնորհն է. Նաիրի Սարգսյան
Աուդիտորների պալատը նախագահ, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, մաղթում անսպառ ուժ և կորով:
Այս բարդ ժամանակաշրջանում, երբ հայրենիքը կանգնած է պետականության կորստի, վերահաս պատերազմի վտանգի առաջ, առավել կարևոր է նշելը, որ մեր ազգի պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր հաղթանակների ու ձեռքբերումների գործում:
Այսօր էլ, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առաջ, երբ աճող սերնդի դաստիարակությունն ու կրթությունն է մեծապես որոշելու մեր ապագան, մեր միակ հույսն ու ապավենը դուք եք, հայրենիքին նվիրված զավակներ մեծացնելու ձեր բացառիկ շնորհն է։
Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ, մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ, ձեր հարազատներին ու մերձավորներին»։