Երիտասարդները Թուրքիայում ծեծել են ուսուցչին.Տեսանյութ
Թուրքիայի Մարաշ քաղաքի դպրոցներից մեկի հանրակացարանի բակում երեկոյան հարբած երիտասարդները հարձակվել են 2 աշակերտի վրա եւ ծեծի ենթարկել։ Դպրոցի ուսուցչուհիներից մեկը փորձել է միջամտել, սակայն երիտասարդներից մեկը ուսուցչուհուն «թռիչք հարվածով» տապալել է գետին։ Հանրակացարանի տեսախցիկները ֆիքսել են տեղի ունեցածը։ Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ։