Ավստրալիական սինքրոտրոնն անցնում է արեգակնային էներգիայի
Ավստրալիայի միջուկային գիտության և տեխնոլոգիաների կազմակերպությանը (ANSTO) պատկանող սինքրոտրոնը սնուցվում է արևային մարտկոցներով, գրում է atomic-energy.ru-ն:
Ավստրալական սինքրոտրոնի տանիքներին տեղադրված գրեթե 6600 քառակուսի մետր արևային մարտկոցները կխնայեն տարեկան ավելի քան երկու միլիոն կՎտժ էներգիա, ինչպես նաև կնվազեցնեն ածխածնի երկօքսիդի արտանետումները տարեկան ավելի քան 1680 տոննայով:
Ավստրալական սինքրոտրոնը մեծ հետազոտական հաստատություն է, որը գտնվում է Քլեյթոնում՝ Մելբուրնից հարավ-արևելք: Այդ մասնիկների արագացուցիչը Ավստրալիայի ամենանշանակալի գիտական ենթակառուցվածքային օբյեկտներից մեկն է: Ավելի քան 3200 արևային մարտկոցների տեղադրումն Ավստրալիայի սինքրոտրոնի գլխավոր շենքի, որտեղ գտնվում է մասնիկների արագացուցիչը, և հարակից շենքերի տանիքներին իրականացվել է հինգ ամսվա ընթացքում։
Մոտավորապես 1,7 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանը կապահովի ավստրալիական սինքրոտրոնի էներգիայի ընդհանուր կարիքների մի մասը և ակնկալվում է, որ մոտ 2 միլիոն ավստրալիական դոլար (1,3 միլիոն ԱՄՆ դոլար) կխնայվի առաջիկա հինգ տարիների ընթացքում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]