Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին բախվել են «VAZ-2121»-ը և «VAZ-2107»-ը (լուսանկարներ)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 30-ին, ժամը 13։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պեմզաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ն. Ղ., ծնված 1951 թ.) և «VAZ-2107» (վարորդ՝ Փ. Գ., ծնված 1967 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: