Ավելի քան 12 մլն դիտում մի քանի ժամում. Թեյլոր Սվիֆթի նոր հոլովակը ռեկորդներ է սահմանում Youtube-ում
Միակ բանը, որով կհիշվի այս տարվա ձանձրալի MTV VMA մրցանակաբաշխությունը, Քենդրիկ Լամարի պարգեւներն են ու Թեյլոր Սվիֆթի Look What You Made Me Do նոր սինգլի հոլովակը:
Ի դեպ, Ինգլվուդում անցկացված մրցանակաբաշխության արարողությանը Թեյլորը չի մասնակցել:
Իսկ, ահա, մի քանի ժամ առաջ տեղի ունեցած շնորհանդեսից հետո հոլովակն արագորեն դիտումներ է հավաքել Youtube-ում:
Նշենք, որ կոմպոզիցիայում Թեյլոր Սվիֆթը կողմնակիորեն ակնարկում է իր նախկին ընկերներին՝ Քելվին Հարիսին եւ Թոմ Հիդլսթոնին, Քեթի Փերիի, Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հետ իր թշնամությունը:
Ինչ էլ լինի, հոլովակը, հարկ է ընդունել, լավն է, երգը՝ աշխույժ, իսկ Թեյլորը, կարծես, խելք է հավաքել եւ միայն դեռահասների լսարանի համար չի աշխատում: