Արևային էներգետիկան նոր ճեղքման ու առաջընթացի շեմին է
Ամերիկյան հետազոտողները պերովսկիտի օգտագործմամբ արևային մարտկոցներ արտադրելու նոր մեթոդ են մշակել։ Պերովսկիտը, որը զգալի գերազանցում է ավանդական սիլիկոնային վահանակներին, մի քանի անգամ ավելի արդյունավետ է։ Սիլիկոնային վահանակների արդյունավետությունը կազմում է մոտ 22%, այսինքն դրանք միայն մասամբ են ընդունակ արևային լույսը վերափոխել էլեկտրականության։ Պերովսկիտը շատ ավելի արդյունավետ է, պոտենցիալը սկսում է 30 և ավելի տոկոսից, իսկ սիլիկոնների հետ տանդեմային բջիջներում օգտագործելով` կարող է հասնել մինչև 50 և ավելի տոկոս ցուցանիշի։ Դա կարող է ավելացնել էլեկտրական արևից ստացվող էլեկտրականության քանակը։ Պերովսկիտային արևային տարրերը բախվում են լուրջ խնդիրների հետ` խոշորամասշտաբ արտադրության մեջ թթվածնի նկատմամբ իրենց զգայունության պատճառով։ ԱՄՆ հետազոտողները լուծումը գտել են, հատուկ հավելում են ավելացնում պերովսկիտի լուծույթի մեջ և այն կանխում օդի հետ դրա ռեակցիան ծածկույթը տեղադրելու ընթացքում։ Այս հեղափոխական նորարարությունը թույլ կտա պերովսկիտային վահանակների կենսունակությունը հասցնել առնվազն 25 տարվա, իսկ դրանց ավելի ցածր արժեքը կնպաստի զանգվածային արտադրությանը։ Հայաստանն արևային վահանակներ արտադրող միակ ընկերությունը «Սոլարոնն» է։
Արմինե Իսրայելյան