Բավրա-Գյումրի ավտոճանապարհին «Hyundai»-ն հայտնվել է դաշտամիջյան հատվածում (լուսանկարներ)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 22-ին, ժամը 12։33-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ք.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վարորդը, ուղևորներ Լ. Ք.-ն (ծնված 2017 թ.), Ա. Ք.-ն (ծնված 1994 թ.), և Լ. Ք.-ն (ծնված 2020 թ.) հսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, ուղևորներին մինչ հոսպիտալացումը տեղափոխել փրկարարական ավտոմեքենա, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: