Մարտի 20-ին մինչև կեսօր արգելափակումից դուրս է բերվել 16 բեռնատար, 53 մարդատար ավտոմեքենա և 185 քաղաքացի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փրկարարները մարտի 20-ին մինչև կեսօրն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարբեր ավտոճանապարհներին արգելափակումից դուրս են բերել ընդհանուր թվով 16 բեռնատար, 53 մարդատար ավտոմեքենա և 185 քաղաքացի:
Հայտնում են ՆԳՆ Փրակարար ծառայությունից։
Մարտի 20-ին ժամը 09:02-ին Սյունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 10:10-12:35-ը փրկարարներն իրականացրել են հերթապահություն և օգնություն ցուցաբերել 6 բեռնատար և 35 մարդատար (120 ուղևոր) ավտոմեքենայի (18-ը քարշակման եղանակով):
Մարտի 20-ին ժամը 09։02-ին Վայոց ձորի մարզից ահազանգել են, որ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին բեռնատարն արգելափակվել է ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարարները, ժամը 09։20-10։50-ն ընկած ժամանակահատվածում, արգելափակումից դուրս են բերել 10 բեռնատար (16 ուղևոր) և 18 մարդատար (49 ուղևոր) ավտոմեքենա։