Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Հասարակություն

Երեք տխուր պատմություն զեղծարարների մասին

Համբերությունը հատեց

«Երկու շաբաթ առաջ մի երիտասարդ կին էր զանգահարել։ Դասական սցենար էր․ ներկայացավ որպես բանկի աշխատակից, անհանգստացած ձայնով ասաց, որ իմ քարտից ինչ-որ մեկը փորձում է գումար հափշտակել։ Ասաց՝ շտապ պետք է ամբողջ գումարը փոխանցեմ իր նշած հաշվեհամարին, որպեսզի այն ապահով մնա, մինչև Բանկը կարգելափակի իմ քարտը։ Հարցրի՝ ո՞ր քարտիցս են փորձում գումար հափշտակել, ասաց՝ IDBank-ի։ Հարցրի՝ IDBank-ի ո՞ր քարտի, որովհետև մի քանիսն ունեմ։ Լռեց։ Հարցս կրկնեցի, կոպտեց՝ ասելով, թե ինքը փորձում է ինձ օգնել, իսկ ես ավելորդ հարցեր եմ տալիս։ Ամեն դեպքում ասացի, որ բոլոր քարտերս ինձ մոտ են, և երբեք առանց հսկողության չեմ թողել դրանք։ Կրկին կոպտեց, որ ուզում է ինձ փրկել զեղծարարությունից։ Կրկնեցի՝ իմ քարտերն ինձ մոտ են, և ինձ որևէ հաղորդագրություն չի եկել գումարի գանձման փորձի մասին։ Համբերությունը հատեց և անջատեց զանգը։

Իզուր, դեռ երկար ու ջերմ կզրուցեինք․․․»

«Իդրամ-Բանկի» աշխատակիցը

«Ընկերուհուս հետ էի, երբ նրան Messenger-ով նամակ եկավ։ Ներկայացան՝ Իդրամի աշխատակից են, բայց անձնական օգտահաշվից էին գրում։ Արդեն իսկ տարօրինակ էր։ Սկսեցին հարցեր տալ դրամապանակից վերջին փոխանցումների մասին, իբրև թե ճշտելու համար, թե արդյո՞ք իր կատարած գործարքներն են, թե՞, գուցե, զեղծարարություն է տեղի ունեցել։ Ինչ-որ պահից ընկերուհուս հեռախոսը վերցրի և սկսեցի իր փոխարեն պատասխանել նամակներին։ Ավելի կոնկրետ՝ սկսեցի ինքս հարցեր տալ, որովհետև ֆինանսական կառույցում եմ աշխատում, և դեպքը շատ նման էր զեղծարարության։ Մի քանի հարցից հետո «Իդրամի աշխատակիցը» շփոթվեց, ու գրեց՝ «Սա մեր բանկի կողմից Ձեր հաշիվների անվտանգությունն ապահովելու միջոցառումներ են»։ Ի պատասխան՝ գրեցի, որ Իդրամը Բանկ չէ, ինչից հետո մեզ ուղղակի արգելափակեցին։ Ինչ խոսք, տխրեցինք․․․»

 Գիշերվա երազ

«Կեսգիշերին արթնացա նրանից, որ Viber-ով անծանոթ համարից էին զանգահարում, ինչ-որ տղամարդու նկարով։ Շատ արագ ու անհանգիստ էր խոսում․ ասաց, որ ինչ-որ դժբախտ դեպք է տեղի ունեցել, ինքն էլ 42․000 դրամ պիտի փոխանցեր դեղի գնման համար, ու սխալմամբ փոխանցել է իմ Իդրամ  դրամապանակին։ Սկզբում շփոթվեցի, հետո զանգին զուգահեռ բացեցի հավելվածս, որ ստուգեմ մուտքերը, ու ոչ մի գումարի մուտք չկար։ Ասացի, որ նման փոխանցում իմ դրամապանակին չի եղել։ Անչափ հուզվեց ու պատմեց իր պատմությունը սկզբից, այս անգամ մի քանի մանրամասնություններ ավելացրեց, փորձեց ավելի համոզիչ խոսել։ Խնդրեց հնարավորության դեպքում այդ պահին իրեն փոխանցել այդ 42․000 դրամը, հետո իմ Իդրամ դրամապանակին կնստի իր փոխանցածը։ Բնականաբար մերժեցի, հետո հարցրի՝ ինչպե՞ս իմացավ իմ հեռախոսահամարը։ Ասաց՝ իբր փոխանցման կտրոնից է հանել։ Բացեցի վերջին փոխանցումներիցս մեկի կտրոնը, տեսա, որ հեռախոսահամարը կտրոնում չի նշվում, անգամ եթե հենց հեռախոսահամարով ես փոխանցումը կատարում։ Անջատեցի զանգն էլ, հեռախոսիս ինտերնետն էլ, որովհետև չէի ուզում երազումս զեղծարարների տեսնել․․․»

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ