Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա Մաթևոսյան
Քաղաքականություն

Ովքեր անդառնալիորեն չեն ախտահարվել «քարոզչա-քաղաքական հավկուրությամբ», հիանալի տեսնում են, թե իրականում ինչ է կատարվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ «թավշահեղափոխական» հարայ-հրոցից հետո 2018-ին տեղի ունեցավ կործանաբեր իշխանափոխությունը, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ձևավորեց իր «դուխով» կառավարությունը, նրան ու նրա քաղաքական շրջապատին առանձնապես չճանաչող-ոգևորվածները նշում էին, թե՝ «ազնի՜վ, մաքո՜ւր, ժողովրդի ծոցից ելա՜ծ, չկոռումպացվա՜ծ, երիտասա՜րդ, նո՜ր դեմքեր են, իրենք հաստատ լավ իշխանություն կլինեն...»: Անցել է արդեն գրեթե 6 տարի: Վերը հիշատակված ոգևորված հայրենակիցների գերակշիռ մեծամասնությունը ձերբազատվել է 2018-ին ունեցած պատրանքներից: Նրանք, ովքեր անդառնալիորեն չեն ախտահարվել «քարոզչա-քաղաքական հավկուրությամբ», մեզանից ոչ պակաս, իսկ հաճախ՝ մեզանից էլ լավ են տեսնում, թե ի՜նչ ունենք իրականում: Կոռուպցիոն սկանդալների, կոռուպցիոն ռիսկերի, ընդհանրապես կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների թեման ոչ միայն շարունակում է արդիական մնալ, այլև նորանոր «գեղարվեստական» ձևեր է ստանում:

Գուցե Արցախն աղետի մատնելու և մյուս փաշինյանական «նվաճումների» խորապատկերում այս հանգամանքը «փոքր» կամ «անկարևոր» մեղք թվա, բայց, շատ մեղմ ասած, թե՛ իշխանության ընդհանուր նկարագրի առումով, թե՛ երկրի զարգացման հնարավորությունների առումով դա էական հանգամանք է: Ի մասնավորի, փաշինյանական իշխանության, նրա ու իր ՔՊ-ի նկարագրի մասին բավականին ուշագրավ մանրամասնություններ է հուշում իրենց «կուսակցական ֆինանսների» գոյացման տեխնոլոգիան: Առերևույթ, այսինքն՝ ձևի համար, Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի ցուցադրի թափանցիկություն, հաշվետվողականություն, իբր տեսեք՝ «քյաբաբ առ քյաբաբ», կներեք, լումա առ լումա հաշված է, գրանցված է, այս-այն: Բայց որպեսզի նաև «ժողովրդականություն» ապահովվի, ցուցադրվում է, այսպես ասած, հանգանակություն կամ նվիրատվություն:

Իբր՝ տեսեքտեսեք՝ մարդիկ գիշերները անկողնում շուռումուռ են գալիս, չեն կարողանում աչք կպցնել, մինչև առավոտյան վերջապես չեն վազում առաջին պատահած դրամատունն ու բարձի տակ պահած դրամները չեն նվիրաբերում սրընթաց դեպի «ապագա» սլացող ՔՊ-ին: Դե, կուսակցական, քաղաքական նվիրատվությունը կամ հանգանակությունը ամենևին նոր բան չէ, աշխարհում ընդունված բան է: Բայց... ՔՊ-ի ամեն մի նման հանգանակությունից որոշ ժամանակ անց տարբեր լրատվամիջոցներ, լրագրողներ բացահայտում ու անհերքելի փաստերով ցույց են տալիս, որ այդ նվիրատվությունների մեխանիզմը առավելապես «կենտրոնացված» գումարների տարրաբաշխման հայտնի սխեման է՝ հաշվի առնելով նվիրատվության առավելագույն շեմի օրենսդրական սահմանափակման փաստը:

Մոտ 1 ամիս առաջ, օրինակ՝ «Ինֆոքոմն» էր նման բացահայտումներ արել, խայտառակ մանրամասնություններ էին ի հայտ եկել. մասնավորապես, պարզվել էր, որ գումարի նվիրատու արձանագրված անձանց մի մասը տեղյակ չէ, որ ինքը նման բան է արել, այսինքն՝ ՔՊ-ին փող է նվիրաբերել: Ու, ընդհանրապես, հավաքված մոտ 500 միլիոն դրամի մի մասի ծագումը կասկածելի էր թվացել հետաքննողներին: Հիմա էլ «Սիվիլնեթն» է մեկ այլ հետաքննություն անցկացրել: Ու էլի՝ խայտառակ մանրամասնություններ, նմանօրինակ հանգամանքներ: Լավ, մարդն ինչպե՞ս կարող է չիմանալ, որ ինքը, իբրև թե, 1 կամ նույնիսկ 2,5 միլիոն դրամ (առավելագույն չափն է ֆիզիկական անձանց համար) նվիրել ՔՊ-ին կամ առհասարակ որևէ մեկին: Ուրեմն, տվյալ անձի անձնագրային տվյալները օգտագործվել են նշված հարցում շահագրգիռ որևէ մեկի կամ անձանց խմբի կողմից: Իսկ դրանից արդեն քրեական հոտ է գալիս: Նույնը՝ զանազան մեծուփոքր բիզնեսներ ունեցողների պարագայում:

Այդ ո՞նց է լինում, որ մեկ էլ հանկարծ նրանք, որ ուրիշ հանգամանքներում «կմեռնեն», մինչև 200 դրամ «թեյավճար» կտան, հանկարծ որոշում են միլիոններ ցնծալ Փաշինյանի կուսակցության համար: Թե ինչպես է լինում, երևի թե պարզ է: Թե ինչպես է դա կոչվում՝ նույնպես հասկանալի է: Ակամայից հիշում ես «նախկինների» մասին Փաշինյանի պատմածները, թե՝ ճամպրուկներ էին տանում կառավարական շենքեր: Հիմա ճամպրուկ պետք չի, իրենք բանկային փոխանցումներով են «աշխատում», «նվիրատվություններով», «ճերմակ ձեռնոցներով»: ՔՊ-ական նվիրատուների մասին: Ու կապ չունի՝ խոսքը տեղերում ավագանու անդամի թեկնածուների մասին է, թե՞ «բարձրաստիճան» պաշտոնյաների: Հիմա դա ի՞նչ է, թեկնածուական վճա՞ր, կուսակցական «անդամավճա՞ր», թե՞ մեկ այլ բան: Չէ, այս անգամ չենք հարցնի, թե քպականներին որտեղի՞ց այդքան գումար, որ մի բան էլ այդպես առատորեն միլիոնավոր դրամներ են նվիրաբերում «կուսակցական օբշագին»:

Ի դեպ, երբ 2018-ին նման մի պատմություն բացահայտվեց՝ էլի ՔՊ-ին գումարներ նվիրելու հետ կապված, ուշադրություն գրավեց, որ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ իշխանություն դարձած փաշինյանականները, որոնց մեծ մասը դրանից առաջ միասին մեկ տեղում դրած 500 հազար դրամ միայն կինոներում էր երևի տեսել, միահամուռ 5-ական միլիոն դրամ էին «հանգանակել»: Ենթադրելի էր, որ ինչ-որ «աղբյուր» որոշակի գումար էր «փոխանցել», բայց որպեսզի դա օրինական, «թափանցիկ», «մաքուր» և այլն լինի, «բաշխել» էին յուրայինների միջև: Դե, 6 տարի հետո վերոնշյալ հարցն ինքնին դուրս է գալիս... Փաշինյանը այս բացահայտումներն իրեն բնորոշ «կռուտիտային» ոճով փորձում է ներկայացնել որպես... թափանցիկություն:

Ծիծաղելի կլիներ այլ հանգամանքներում, բայց ոչ հիմա: Իսկ իրականում այս ամենը շատ պարզ բաների մասին է խոսում: Դրանցից մեկն այն է, որ այս իշխանությունների՝ «համակարգային կառուպցիայի վերացման», «կոռուպցիայի դեմ պայքարի» ու նմանատիպ այլ հայտարարությունները պարզապես հերթական, մեղմ ասած, փուչիկն են: Ու պատահական չեն տնտեսագետներից մեկի խոսքերը մեզ տված հարցազրույցում. «Իշխանափոխությունից հետո ականատեսն ենք լինելու էական չարաշահումների բացահայտման, նաև դրանց իրավական ու ֆինանսական հետևանքների»...

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում