Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի ՌԴ ԶՈւ-ի Կիևի վրա hարձակման հետևանքով զnhվել է 24 մարդ. Ուկրաինայի ԱԻՊԾ Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. ԼուկաշենկոՈւժեղ Մարտունի. լուսանկարներԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran TimesԳտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանԱնչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանՄոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. ԼավրովՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Փոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՃամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԱլիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանԵրեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը. Աշոտ ՖարսյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղՍևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը. լուսանկարներ Փոփոխության շրջագայությունը շարունակվում է ՈՒժեղ Սևանում. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Ինչի՞ արդյունքում է աճել Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտոնական տվյալներով, 2024 թվականի հունվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը աճել է մոտ 79 տոկոսով և կազմել շուրջ 2,1 մլրդ դոլար: Ինչ խոսք, տպավորիչ ցուցանիշ է: Իսկ ինչի՞ արդյունքում է եղել այդ աճը: Որքան էլ արտաքուստ զարմանալի թվա, այդպիսի ցուցանիշը առաջին հերթին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության կտրուկ աճի հետևանք է:

Բանն այն է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի «առևտուրն» անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 93,3 տոկոսով՝ կազմելով 861,4 մլն դրամ: Նույնը, սակայն, հնարավոր չէ ասել, Եվրամիության պարագայում: Եթե ԵՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառությունը անցած տարի մի փոքր աճ էր գրանցել, ապա այս տարվա հունվարին արձանագրվել է 28,2 տոկոս անկում՝ կազմելով ընդամենը 140,4 մլն դոլար: Ավելին, Ֆրանսիայի հետ «առևտուրը» նվազել է 52,7 տոկոսով (6,4 մլն դոլար): Ի դեպ, ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառությունը աճ է գրանցել, սակայն ընդամենը 3,9 տոկոսով, ու կազմում է սոսկ 51,4 մլն դոլար:

Այսինքն, որպեսզի Մոսկվայի հետ կոնֆրոնտացիայի գնացող Հայաստանի իշխանությունները կարողանան Ռուսաստանին փոխարինողներ գտնել, ապա հավաքական Արևմուտքը Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը պետք է ավելացնի մոտ 6 անգամ: Թվում է՝ դա այնքան էլ անհնար չէ՝ հաշվի առնելով, օրինակ՝ ԱՄԷ-ի փորձը, որը 2024 թ. հունվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելացրել է 7 անգամ: Բայց, նախ՝ նույնիսկ նման աճի պայմաններում ծավալը կազմել է 338,9 մլն դոլար, այսինքն՝ երկուսուկես անգամ պակաս, քան Ռուսաստանի ցուցանիշն է, և հետո՝ այդ թվերի մեջ առյուծի բաժինը կազմում է ռուսական կապիտալի «ռելոկացիան»:

Ինչի՞ մասին են այս թվերը: Ըստ տնտեսագետների, առաջին հերթին այն մասին, որ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին խոսակցությունները զուտ քաղաքական են՝ առանց տնտեսական հաշվարկների: Ավելին, մեզ հետ զրույցում առանձին տնտեսագետներ կարծիք էին հայտնում, որ դա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, ու հիմնական գործընկերոջ հետ հարաբերությունները վերջնականապես փչացնելուց առաջ պետք է շատ լուրջ մտածել հնարավոր ծանր հետևանքների մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում