Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում
Վիդեո

Կայուն զարգացումը ԶՊՄԿ-ի օրակարգի անբաժանելի և կարևոր բաղկացուցիչն է. Արմեն Ստեփանյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կայուն զարգացումը համարում է իր օրակարգի անբաժանելի և կարևոր բաղկացուցիչը՝ իր ամենօրյա աշխատանքի մասը համարելով նաև թափանցիկ աշխատելաոճը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 6-ին Երևանում անցկացվեց «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրով կոնֆերանսը:

Կոնֆերանսը մեկ հարթակում էր հավաքել  հայաստանյան տարբեր ընկերությունների՝ քննարկելու առկա խնդիրներն ու ձեռքբերումները:

Կարևորելով թափանցիկությունը՝ ԶՊՄԿ-ն առաջիններից է, որ արդեն 2 տարի անընդմեջ հրապարակում է կայուն զարգացման վերաբերյալ զեկույց:

«Այդ զեկույցում շատ բարձր մակարադակով և համարձակ խոսում ենք թե ձեռքբերումների, թե բացթողումների մասին: Նաև այդ հաշվետվության շատ կարևոր բաղկացուցիչ մաս է պլանների մասին խոսելը: Հաջորդ տարի մենք արդեն հաշվետվություն ենք տալու, թե ինչ է արվել»,-ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը

Կայուն զարգացման համատեքստում կոմբինատի ձեռքբերումները շատ են, սակայն ընկերության ներկայացուցիչն առանձնացրեց մի քանիսը: Առաջխաղացումներ կան կոմբինատի բնապահպանական կառավարման մեջ, թեև համարում են, որ կարող են ավելին ու այդ ուղղությամբ ջանքեր են գործադրում: 

«Փոշու կառավարման մեջ ամբողջությամբ արդիականացվում է մոնիթորինգի սարքավորումը, վերաիմաստավորվում է մոնիթորինգային համակարգը՝ նոր ժամանակակից սարքավորումներով, որոնց կիրառմամբ մենք միայն կարող ենք հպարտանալ»,-ասաց Ստեփանյանը:

Ձեռքբերումներ են գրանցվել կոմբինատում նաև աշխատանքային անվտանգության առումով, մշակութային փոփոխությունները դանդաղ, բայց կայուն տեմպերով գնում են առաջ:

OLD09630.jpg (819 KB)

«Կայուն զարգացումը անկայուն միջավայրի պայմաններում» պանելային քննարկման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգային խնդիրների, վերջին տարիների մարտահրավերների պայմաններում ընկերությունների աշխատանքում առաջացած դժվարություններն ու տրված լուծումները: Կորոնավիրուսից մինչև պատերազմ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքով առաջացած մարտահրավերներ. այս ամենից անմասն չեն մնացել տարբեր ոլորտների ընկերությունները, այդ թվում՝ երկրի թիվ 1 հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, խնդիրները, սակայն, հաղթահարվել են:

 «Ամենավերջին ցնցումը, որ շատ էմոցիոնալ էր, տեղահանման գործընթացն էր սեպտեմբերին, որ հենց մեր մարզով անցավ: ԶՊՄԿ-ն չէր կարող այդտեղ իր դերակատարությունը չունենալ. թե աշխատանքի անհրաժեշտությունը, թե էմոցիոնալ… ինչքան էլ  պատրաստ ես, իմունիտետ ես ձեռք բերում, սակայն այդ օրերին էմոցիոնալ մեծ ցնցումներ ես ապրում: Երևի այդքանն էր հիմա: Դրանից բիզնեսը միայն ուժեղանում է, որովհետև ցանկացած մարտահրավեր նոր հնարավորություններ է ստեղծում, ցանկացած մարտահրավեր ցույց է տալիս, թե որտեղ են բացերը: Եվ կազմակերպություն, որ ունի ճիշտ կառավարման համակարգ, միանգամից ուշադրություն է դարձնում այդ բացերին, կետերին ու շատ արագ իր կառավարման մեթոդներով ու գործիքներով սկսում է հաղթահարել»,-ասաց Ստեփանյանը:

Պանելի շրջանակում քննարկվեց նաև միջազգային փորձը, ընդգծվեց հանքարդյունաբերության ոլորտի ու բնապահպանների միջև երկխոսության կարևորությունը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենը նման քննարկումները շատ կարևոր հարթակ է համարում՝ լսարանին ուղերձները տեղ հասցնելու, ոլորտի խնդիրներից ու ձեռքբերումներից խոսելու և հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ առկա կարծրատիպերը կոտրելու համար: Կոմբինատն իր ամենօրյա աշխատանքի մի մասն է համարում թափանցիկ աշխատելաոճը, իր գործունեության մասին հրապարակային խոսելը: Նկատել են՝ ոլորտը ամենաթիրախավորվածներից է, այսպիսով կարևորում են համայնքի, ժողովրդի հետ բաց ու թափանցիկ խոսելը: Հաղորդակցության տարբեր գործիքների կիրառումը միտված է հանրության շրջանում վստահության վերականգնմանն ու ամրապնդմանը: Ընկերությունում շատ են կարևորում նաև բնապահպանների հետ կառուցողական երկխոսությունը՝ ուշադրություն հրավիրելով իրական խնդիրների, այլ ոչ մտացածին վախերի վրա: