Օհանավանի վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերվել է խնկաման՝ խունկի մնացորդներով
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օհանավանի տարածքում բացված վաղ միջնադարյան ժայռափոր կառույցից հայտնաբերված 56 հնագիտական առարկաններից մեկը խնկաման է։
Առարկան «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրվել է դարերի փոշուց։ Դարավոր պատմությամբ առարկայի մեջ պահպանված է եղել խունկի մնացորդներ, ինչը առիթ է տալիս նոր հետազոտություն իրականացնելու համար։
«Խնկամանը փոշով է ծածկված եղել և լավ է, որ մասնագետներն են աշխատել առարկայի հետ, մաքրելիս 5-րդ դարի խունկ են հայտնաբերել, որը շատ լավ բույր ունի»,- ասել է հնագետ Աշոտ Փիլիպոսյանը;
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ դարերի հեռվից մեզ հասած խունկը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը առաջիկայում կուղարկի հետազոտության պարզելու՝ ի՞նչ խունկ է և ինչի՞ց է պատրաստված։