Վառելիքի քարտերը՝ հարմարավետության գործիք․ idplus
Idplus-ի հետ վճարումները ոչ միայն ակնթարթային են, այլև շահավետ․ idplus-ի վառելիքի թվային քարտերը հասանելի են մի շարք լցակայաններում՝ Ran Oil, Arm Petrol, Flash և Erebuni լցակայաններում, այսինքն՝ կարող եք գնել վառելիք գնել ու խնայել ավելի շատ կետերում։
Երեկ ամփոփվեց նաև Իդրամի խաղարկությունը, որի շրջանակում 10 հաջողակներ շահեցին 100 լիտր պրեմիում վառելիքի քարտ idplus-ում։
Վառելիքի քարտեր ձեռք բերելով idplus հավելվածում՝ կարող եք ամեն լիտրում խնայել 10-20 դրամ։ Որքան շատ վառելիք ձեռք բերեք, այնքան մեծ կլինի Ձեր խնայողությունը։ Զեղչն, ի դեպ, կտեսնեք անմիջապես գնացուցակում։ Վառելիքի թվային քարտերը հարմար են այնքանով, որ նախապես կարող եք ձեռք բերել վառելիքի որոշակի քանակ, ապա ծախսել տվյալ լցակայանում ամբողջությամբ կամ մաս-մաս։ Ընդ որում՝ հնարավոր է վառելիքի քարտերով կիսվել, այսինքն՝ կարող եք ձեռք բերել մեծ քանակությամբ վառելիք, խնայել ավելի շատ, ապա դրա մի մասը փոխանցել Ձեր մտերիմներին։
Idplus-ում վառելիքի քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել «Կատալոգ» բաժին, ընտրել «Վառելիքի քարտեր», ապա նշել լցակայանն ու վառելիքի չափը, այնուհետև՝ վճարել Իդրամով, և վերջ․ Դուք արդեն վառելիքի քարտ ունեք։ Լցակայանում էլ պետք է ընդամենը տեղեկացնել աշխատակցին, որ վճարելու եք idplus-ի վառելիքի քարտով և անմիջապես idplus հավելվածով սքանավորել QR կոդը։
ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ