Խոշոր ու ողբերգական ավտովթար Գյումրիում. BMW-ն մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջվել է, մահացած վարորդին մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում BMW մակնիշի 35 CG 766 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվոլով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար, Ոստիկանության գնդապետ Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզի փրկարարական վարչության պետ, Փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ։
Այս պահին փրկարարները փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս բերել մահացած վարորդի դին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում