Կոմայգու տարածքում համասեռամոլներ են ծեծի ենթարկվել
Pastinfo.am-ը գրում է.
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` նախօրեին գիշեր Կոմայգու տարածքում, որը վաղուց էլ զբոսայգու հետ չի ասոցացվում և առավել հայտնի է համասեռամոլների «կայանատեղի», թեժ վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել:
Մի խումբ անձանց և համասեռամոլների միջև ծեծը հանդարտվել է ահազանգից հետո դեպքի վայր մեկնած ոստիկանների միջամտությամբ:
Տարածքում ծեծկռտուքի վերաբերյալ «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատեցին նաև ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության և լրատվության բաժնից՝ նշելով, որ ոստիկանությունն ահազանգը ստացել է օգոստոսի 23-ին՝ ժամը 00.55-ին, առ այն, որ նշված վայրում իրենց ծեծի են ենթարկում, հաջորդ ահազանգը ստացվել է ժամը 01.15-ին:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: