Աբխազիայում կտրել են պետավտոտեսուչ Ալբերտ Զեբելյանի ականջը
Աբխազիայում որպես պետավտոտեսուչ աշխատակող Ալբերտ Զեբելյանին դաժան ծեծի են ենթարկել և կտրել ականջն իր կողմից ձևակերպված տուգանքի պատճառով։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին, Սուխումում։ Զեբելյանը կանգնեցրել էր մեքենան, որի ղեկին գտնվել է 1992 թվականին ծնված Այնար Ավիձբան, և տուգանել նրան մեքենայի տեխանձնագրի բացակայության համար։
Հաջորդ օրը Զեբելյանին իր տան մոտ դիմավորել է տուգանված վարորդն իր ընկերոջ հետ։ Նրանք ծեծել են պետավտոտեսչին և փախուստի դիմել՝ հայտնում է «Նաշա Աբխազիա» պարբերականը։
Զեբելյանը տեղափոխվել է հիվանդանոց բազմաթիվ վնասվածքներով և կտրված ականջով։ Նա ստացել է նաև կտրված վերքեր։