Արտակարգ դեպք Սևանում. չինացին ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ իրենց կերած խորովածի դիմաց խոշոր գումար են պահանջել
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի՝ 34-ամյա Շուն Դու Ցունը ահազանգել է Ոստիկանության Սևանի բաժին և իր դժգոհությունը հայտնել, որ Սևանի թերակղզու ավտոկայանատեղիներից մեկի մոտ գտնվող սննդի օբյեկտում մի քանի բաժին խորովածի համար իրենից պահանջել են 69 հազար դրամ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, չինացու ահազանգով Սևանի թերակղզի են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանոթյան բաժանմունքի պետի գխավորությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում