Հին Մեսինայի նոր հնագիտական թանգարանում կցուցադրվեն 19 հազար արժեքավոր նմուշներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հին Մեսինայի նոր հնագիտական թանգարանը, որը բացվել է 2023թ. հոկտեմբերին պեղումների ժամանակ նոր հայտնագործությունները ցուցադրելու համար, կցուցադրի 19 000 նմուշներ, տեղեկացրել է Kathimerini-ն։
Նոր նմուշների թվում կան ճարտարապետական տարրեր, քանդակներ, խեցե իրեր, դրամներ, մետաղական առարկաներ, ոսկորներ, որոնք հայտնաբերել են հույն հնագետներ Պետրոս Թեմելիսը, Թեմիստոկլիս Սոֆուլիսը, Գեորգիոս Օյկոնոմուն եւ Անաստասիոս Օռլանդոսը։
Նոր թանգարանը գտնվում է հին թանգարանի եւ Հին Մեսինայի ճարտարապետական պեղումների 2 400 քառակուսի մետր մակերես ունեցող վայրի միջեւ։
Մշտական ցուցադրությունը կբաժանվի հինգ թեմատիկ բաժինների, որոնցից կենտրոնականը նվիրված է Հին Մեսինայի քաղաքային, մասնավոր եւ հանրային կյանքի կազմակերպմանը։
Ենթաբաժինները կընդգրկեն այնպիսի թեմաներ, ինչպիսին են Ասկլեպիոնը, ամրություններն ու սահմանները, քաղաքայն հատակագծման համակարգերը, հոգեւոր կյանքը, տապանաքարերը, տնտեսական եւ գեղարվեստական գործունեությունը, թատերական եւ կրթական հաստատությունները, մասնավոր ամառանոցները եւ այլն։ Կա նաեւ ներածական բաժին՝ նվիրված առասպելաբանական եւ պատմական նախապատմություններին։
Մեսինան գտնվում է Պելոպոնես թերակղզում եւ հիմնվել է մ.թ.ա. 369թ.։