Կրակոցներ Արարատի մարզում. դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետն ու տարածքի ոստիկանապետը, հայտնաբերվել է 27 հատ պարկուճ
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 20-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում կրակոցներ են հնչում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանոպետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Մենորա Մարտիրոսյանի տան ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում