67 համարի ավտոբուսը հարվածել է 4 ավտոմեքենայի․ 4 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
67 համարի ավտոբուսը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ 1 ժամ առաջ հարվածել է 4 ավտոմեքենայի, այնուհետև կանգ առել ավազի կույտի վրա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցոում ավտոբուսի վարորդը՝ 54-ամյա Սամվել Բեգյանը պատմել է, որ ավտոբուսի արգելակները ընթացքի պահին չեն աշխատել։
Վարորդը պատմել է, որ վթարի հետևանքով 4 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որից 2-ը եղել են ավտոմեքենաների ուղևորները։