Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետ
Հասարակություն

Հարկերի առումով ամենամեծ աճն արձանագրած ոլորտներից մեկը բանկայինն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականի տվյալներով, Հայաստանում գործող գրեթե բոլոր առևտրային բանկերն ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցանկում: 17 բանկերը պետբյուջե են վճարել 131,2 մլրդ դրամ, որը կազմում է 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի մոտ 7,7 տոկոսը, ինչը մոտ 3,5 տոկոսով ավելի է, քանի 2022 թ. ցուցանիշը: Ուշագրավ է, որ առաջին անգամ հայաստանյան բանկերը հայտնվել են լավագույն տասնյակում: Ոլորտի առաջատարը «Ամերիաբանկն» է, որը վճարած 25,72 մլրդ դրամ հարկով 1000 խոշոր հարկատուների ցանկում 7-րդ տեղում է:

Ի դեպ, նշենք, որ ՀՀ բանկային համակարգի համար «Ամերիաբանկի» կողմից գրանցվել է աննախադեպ ցուցանիշ. բանկի վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն ՀՀ դրամը` 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմելով 1 տրիլիոն 53 մլն ՀՀ դրամ: 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ 8-րդը, իսկ բանկերի մեջ՝ 2-րդը Արդշինբանկն է՝ մոտ 24,8 մլրդ դրամ հարկով: Ի դեպ, Արդշինբանկը 2023 թ. դրությամբ վճարած հարկերի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրած բանկն է. 2022 թ. համեմատ նախորդ տարի բանկն ավելի է պետբյուջե վճարել մոտ 15,5 մլրդ դրամ։ Բանկային համակարգում երրորդը «Ակբա» բանկն է՝ 13,25 մլրդ դրամ վճարված հարկով։ 2022 թ. համեմատ արձանագրվել է հարկերի աճ 5,84 մլրդ դրամով։

Հաջորդը «Ինեկոբանկն» է՝ վճարած մոտ 9,9 մլրդ դրամ հարկով։ Աճը կազմել է 4,63 մլրդ դրամ։ Լավագույն 50-յակում են նաև «Կոնվերս» բանկը՝ վճարած 7,74 մլրդ դրամ հարկով (աճը՝ մոտ 3,9 մլրդ դրամ), «ԱյԴի» բանկը՝ 6,29 մլրդ դրամ հարկով (աճը՝ մոտ 3,7 մլրդ դրամ): 2022 թվականի համեմատ տոկոսային առումով ամենամեծ աճն արձանագրել է «Էվոկաբանկը»: Այս ցուցանիշով բավական տպավորիչ արդյունք է գրանցել նաև «Յունիբանկը»՝ մոտ 58 տոկոս: Հավելենք, որ լավագույն հարյուրյակում են նաև «ՎՏԲ-Հայաստան բանկը»՝ մոտ 3,9 մլրդ դրամ վճարած հարկով, ԱՄԻՕ բանկը (նախկին՝ «Հայբիզնեսբանկ»)՝ մոտ 3,5 մլրդ դրամ, և «Ֆասթ» բանկը՝ մոտ 3,2 մլրդ դրամ հարկով։

Ի դեպ, վերջինիս ցուցանիշն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում. բանն այն է, որ «Ֆասթը» որպես բանկ է գրանցվել ընդամենը մոտ մեկ տարի առաջ, բայց այդ կարճ ժամանակամիջոցում հայտնվել է խոշոր հարկատուների լավագույն հարյուրյակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում