Ազատ ոճային ըմբիշը, ով ժամանակին եղել է աշխարհի կրկնակի չեմպիոն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի մրցանակակիր, օգնության կարիք ունի. նա գտնվում է հիվանդանոցում
Shamshyan.com-ը գրում է.
Արդեն երկրորդ օրն է՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոնում է գտնվում է Փարպի գյուղի բնակիչ, 74-ամյա Նազար Ալբարյանը, ով ազատ ոճային ըմբիշ է, ժամանակին եղել է աշխարհի կրկնակի չեմպիոն, իսկ 1968 թվականին էլ Մեքսիկայում կայացած օլիմպիական խաղերում 52 կգ քաշայինների պայքարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըմբիշի մոտ առկա հիվանդությունները Աշտարակի հիվանդանոցը ի զորու չէ հայտնաբերել կամ բուժել, և նրան անհրաժեշտ է տեխնիկապես ավելի հարուստ հիվանդանոց:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում դուստրը ասում էր, որ երեկ ժամը 14:00-ի սահմաններում վատացել է և բերել են Աշտարակի հիվանդանոց, որտեղ իրենց շատ ջերմ և հոգատար ընդունել են, սակայն հիանդանոցը ապահովված չէ անհրաժեշտ սարքավորումներով՝ հիվանդին լիարժեք հետզոտելու և կոնկրետ բուժում նշանակելու համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում