Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը
Հասարակություն

Քաղցրահնչյուն խուռիաց լեզվի, բացառիկության և հպարտ ազգի թշվառության մասին

Լեզուն չի կարող հպարտության աղբյուր լինել: Փուշթունները, խուռիացիները, նույնիսկ ացտեկներն ու ինկերը հաղորդակցվելու և իրենց հնչյունները խմբավորելու և արտաբերելու սեփական ձևը գտել են: ՛՛Քաղցրահնչյուն խուռիաց լեզու՛՛, ՛՛Չքնաղ երկիր մեր Ուդմուրտիո՛՛ և նման ոճի հպարտություններ կգտնեք փոքր և չկայացած ազգերի բոլոր դասագրքերում, իսկ իր լեզվի քաղցրության և անկրկնելիության մասին ձեզ կդայլայլի ցանկացած միջին վիճակագրական վրացի, ադրբեջանցի, թուրք, քուրդ, տաջիկ: Եվ կապ չունի, որ դու դեմ կտաս, որ դու առաջին քրիստոնյա ազգն ես, աշխարհի ամենահին ու ամենագիտուն ազգն ես, որ բոլոր ազգերի բնօրրանը քո երկիրն է. ցանկացած չկայացած ժողովրդի ու պետության հավատամքն է, որ աշխարհի ամենահին ու ամենագիտուն ազգն իրենք են, որ բոլոր ազգերի բնօրրանը իրենց երկիրն է: Եվ այդ զգացողությունն ու հպարտությունը դրվում է պետական քարոզչության հիմքում, որովհետև շատ հեշտ է սոված լինել, տկլոր ու թշվառ, երբ դու աշխարհի ամենակարևոր ազգն ես:

Բագրատյանի հրապարակման բովանդակային քննարկման մեջ չեմ մտնի, դրա կարիքը չկա: Բայց հին, քաղցր, ողբանվագ լեզուն պաշտպանելու նետված քոմենթչիների նետած քարերը քանդում են ՛՛բացառիկ ազգի՛՛ հպարտության պատը՝ ձեռքերդ հեռու մեր լեզվից, հին, հինավուրց, լալահառաչ, ողբանվագ լեզվից,մենք հպարտ հայ ենք, ու այստեղ անպայման պետք է մի քանի տեղ քափսլուքով օգտագործել ՀԱՅ, ՀԱՅՔ ու ՀԱՅԱՍՏԱՆ բառերը, ռուսատառ ու լատինատառ գրառումներով մայրենի լեզվի համար դոշ տալ, և վերջ. ազգի հավերժականության խնդիրը կարելի է համարել լուծված:

Ու լատինատառ և ռուսատառ քոմենթներով դոշ տվող մարդիկ կշարունակեն լինել սոված ու տկլոր, թշվառ ու անտեսված աշխարհի բոլոր ծեգերում, որովհետև քաղաքակիրթ աշխարհը վաղուց ոչ թե զմայլվում է մայրենի լեզվի ՛՛վեհությամբ՛՛ ու հնությամբ, այլ ՀՆԱ-ի աճով, տնտեսական ցուցանիշների բարելավմամբ գիտատեխնիկական նվաճումներով և պետություն ստեղծելու և գուրգուրելու կամքով...

Վարուժան Բաբաջանյան