«Սանիթեքի» աշխատակիցները մարդ են ծեծել. կա կասկածյալ. Araratnews.am
Araratnews.am-ը գրում է.
Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` օրերս Շենգավիթ վարչական շրջանում՝ Չարբախի տարածքում, ծեծկռտուք է տեղի ունեցել «Սանիթեքի» աշխատակիցների և մի քաղաքացու միջև։ Մեզ հայտնի դարձավ, որ վիճաբանությունը սկսվել է աղբատար մեքենան լվանալու պատճառով: Մասնավորապես, «Սանիթեքի» աշխատակիցները տվյալ տարածքում գտնվող ավտոլվացման կետում իրենց մեքենաներն են լվացել, իսկ քանի որ հոտը տարածվել է տարածքում, բնակիչներից մեկը խնդրել է այլ վայրում այդ գործողությունը կատարել: Այս հանգամանքը դուր չի եկել աշխատակիցներին, ովքեր այդ մարդու հեռախոսահամարն են վեցրել, որպեսզի հետագայում հանդիպեն եւ հաշիվները մաքրեն:
Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ հիշյալ բնակիչը ԱԱԾ նախկին աշխատակից է, ով ընկերության աշխատակիցների հետ հանդիպման է գնացել որդու հետ: «Սանիթեքի» աշխատակիցները եղել են մոտ 20 հոգի, ովքեր դաժան ծեծի են ենթարկել այդ մարդուն եւ իր որդուն:
Մեր տեղեկություններով՝ հայրը ծեծից հետո սրտի կաթված է ստացել և մահացել, որդին էլ ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում