100 հազար դոլար ունեցող նախարարը սովետական արտադրության մեքենա է վարում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ունենալով 24 միլիոն դրամ և 52 հազար ամերիկյան դոլար, «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենա է վարում: Համենայն դեպս այս մասին է փաստում նրա հայտարարագիրը: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ նախարարն ունի մեկ բնակարան, մեկ հողամաս և «Վազ 2106» մակնիշի մեկ ավտոմեքենա:
Սուրեն Կարայանի եկամուտը տարեսկզբից մինչև հոկտեմբերի 6–ն ընկած ժամանակահատվածը կազմել է 5 միլիոն 951 հազար դրամ:
Նախորդ տարվա հունվարին, երբ նա դեռ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարագրել էր բազմաբնակարան բնակելի շենք, սակայն այս տարվա հայտարարագրում շենքի մասին տվյալներ չկան, չկան նաև անշարժ գույքի վաճառքի վերաբերյալ տվյալներ:
Կարայանը մինչ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը ստանձնելը նույնպես աշխատել է Կառավարությունում՝ զբաղեցնելով ֆինանսների նախարարի, էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնները:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: