Գեղարքունիքի փոխմարզպետի որդու՝ Նորատուսցի Հայկոյի սպանության գործն ուղարկվեց դատարան
Armtimes.com-ը գրում է.
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Մնացական Հարությունյանին:
Հիշեցնենք, որ Նորատուսցի Հայկոյի սպանության մեջ մեղադրվում է Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանը, որը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ Արտակ Հարությունյանի որդին է: Ըստ մեղադրանքի՝ Մեխակ Հարությունյանը ապօրինի հրազեն հանդիսացող Մակարով տիպի ատրճանակով 7 կրակոց է արձակել Հայկ Հակոբյանի վրա:
Հիշեցնենք, որ այս աղմկոտ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի հունվարի 7-ի ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում