ԱՄՆ-ն նորից հարվածել է հուսիներին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել Եմենին և երկու բալիստիկ հրթիռ ոչնչացրել հուսիների վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
«Հունվարի 24-ին, Սանայի ժամանակով մոտավորապես ժամը 02:30-ին, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հարվածներ է հասցրել հուսիների երկու հականավային հրթիռի», - ասվում է հաղորդագրության մեջ: Այն հրապարակվել է X-ի էջում։
Ինչպես նշվում է, Միացյալ Նահանգները «որոշել է, որ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում առևտրային և այլ նավերի համար»։ Հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան ուժերը ինքնապաշտպանության նպատակով խոցել և ոչնչացրել են հրթիռները։